Իսահակյան 16ա
երկուշաբթիից ուրբաթ
10:00 - 20:00
շաբաթ
10:00 - 19:00
Ուղղահայաց հոլով
Վանկիս փլուզման
մեջ ձայնդարձերի
ճռինչ-համբույր կա
մեծ ու ահավոր։ -
Երբ հոգին դուրս է
գալիս մարմնից,
բայց և մարմի՛նն է
մտնում հոգու մեջ։
Իսկ միայն դո՛ւ է,-
բացարձակ-ինտիմ,-
որ գալիս՝ համբույրն
ես այդ թափանցում…
***
Պատզպար
Պարում էի։ Հո՛պ,-
պատից ընկնելիս
(ստորակ-գծի պես)
օդում ինձ կողքի
շրջեցի՝ հանկարծ
ճակատագիրս
քարուքանդ չանեմ։
Թըմփոցի միջից
շեղակ նայելիս
տեսա, որ ի՛նքն էլ՝
պատն իմ ետևից
թռած գալիս է…
Եվ մի ակնթարթ՝
փոխանակ ձայնս
գլուխս գցեմ,
մտածեցի. «Ես
ընկա, հերիք չէ,
պա՞տն էլ է ընկնում»։
Ձեռքս պահեցի
պատի երեսին՝
ճակատագիրը
քարուքանդ չարվի…
Մինչև օրս դեռ
վրաս պարո՜ւմ են
ուլտրաճաքերը
պատի աստըծո…
****
Կոչամբար
Չեն կոչվում օրերը,
քանզի չի սրտխփոցն
իրացնում
կոչումն իր, չի զվարթունն
իրացնում
կոչումն իր, չի ձայնորդն
իրացնում
կոչումն իր, չի Լազուրն
իրացնում
կոչումն իր, չի սենյակն
իրացնում
կոչումն իր, չի ոմնս
իրացնում
կոչումն իր: Չե՞մ Լույսդ
իրացնում
կոչումն իր, չի համբույրն
իրացնում
կոչումն իր, չի ուրբաթն
իրացնում
կոչումն իր, չի դահ(լ)իճն
իրացնում
կոչումն իր, չի մարմինն
իրացնում
կոչումն իր, չի անձ(կ)ավն
իրացնում
կոչումն իր, կեն-ն այս չի՛… -
դագաղիս պես-նման:
***
Մանրադրամի կախված
զնգոց է կյանքն օդում՝
դիպած հրեշտակի
ալեատորիկ թևին։
Մի ժեստ՝ իբրև վերձիգ
հնչող եռանկյունի։
Բայց ամենաշքեղն
Իբրև-ն է՝ մի ուրի՜շ
անկյուն՝ անգտնելի
ներսից՝ ճակատագրի
կտրվածքով նետված
մի խո՜ւլ նոպա։ - Վայ-չէ,
Էլի՝ վրիպեցի,
ներողություն, այստեղ
նոտա էի ուզում
ասել։ - Բերանքսիվայր
այս գրակ-ից մինչև
վարդակապիճն առ հույս
ճառագումը մարդու,
որ թարս-ն ընդամենը
սարթերեն բառ է մի…
***
Սերն անդունդ է՝ վեր-
հանման սանդղածիր՝
սրտի բերանի
խոցվածքը՝ հույժ բաց-
թույր ձագարաձև
եզրածաղիկ տեր-
եփուկի՝ հոտը
սփռված հոգու
տիեզերքով մեկ…
Բայց այս ի՞նչ ստահոդ
չքմեղուներ են
վազվզում մարդու
մակերևույթին…
***
Ջրընկալ օլիմպիական
Մանկությունը, որտեղ
իմ թաղերն էին անց
կենում, ականապատ,
բզկտված ու սիրո՜ւն
մի էսքիզ էր բարձր,-
պատերազմից տեղ-տեղ
նախաներկն ավերած
հետին պլանով մի
ճեպանկար դանդաղ,
որի կենտրոնական
ֆիգուրն անմատչելի՝
ավազանն էր բակում՝
ծաղկի նման բացված
ջրընկալ օլիմպիական,-
լողի ամֆիթատրոն,
ուր ասպարեզ իջնում՝
երեխաներն ամեն
կեսօր լողում էին
(չարաճճի ձկներ)
լողալ Չիկարելու
իմ ցանկության վրա՝
պարսպի մյուս կողմում,
որի պատին միայն
մի՛ ծաղիկ էր ամեն
արձակուրդի բուսնում…
Ու ես յուրաքանչյուր
օր իմ օլիմպիական
համբերությամբ ջրում
էի ծաղիկն այդ, որ
ինքն էլ ինձ ընկալեր
(իմ ցանկության միջից)
ու բացվեր թերթ առ թերթ`
բոլոր կեսօրների
պես։ Որոնց հերթական
արանքից թռցըրած
էջանիշի հետքով
երբ մի օր եկան ու
թագավորությունը
(բայց թե՞՝ տունը) ներսից
կործանելու նման
ավազանը հանկարծ
քանդեցին ու տարան,-
պատն իր տեղում անխախտ
մնաց, բայց ինչո՞ւ իմ
ծաղիկն անհետացավ…
***
Սպի-ռիտուալ
Ուղիները ծալ
ովի դանակներ
են՝ վարդապրիլի
հոդակապն իրար
քսելով։ Բայցու-
հանդերձ մի սպի կա-
թագույն ոսկեդրամ-
ների հրեշտակ
ինձ Լուսնեամբ կ(օր)րի
եվտերպեածիր՝
բացառական հոլ
ովույթիս դեպին
կանցկացընի հույժ
նեղ թելեցուկի
միջով Աստըծո…
***
Իմ արմունկները
չափազանց ծանր են
օրերիդ վրա։
Ների՛ր։ Բայց դու շատ
սիրեցիր, կարծես,
այդ փոսիկները,-
որտեղից ո՞վ է
ջուր խնդրելու, և
ո՞վ նրան Վարդի
խազով կմեկնի։
Որտեղ ինքնըստինք
անընթեռնելի
ծփանքով նավեր
պիտի խորտակվեն։
(Ես ու դու միև-
նո՞ւյն, թե՞ բացարձակ
տարբեր նավերի
մեջ ենք լինելու)։
Որտեղ հուզանդորր
ավազաններում
երեխաներն ո՞ւմ
պիտի մկրտեն։ -
Կախվելով այսպես
հուսալիորե՜ն
սրտանց ու թեթև
քո դաստակներից՝
չափազանց ծանր
օրերիս վրա՜…
«Դարան» գրախանութը ընթերցողներին է ներկայացնում հայաստանյան հրատարակչությունների գրքերի մեծ տեսականի: Այստեղ կարելի է գտնել գրքեր բոլոր տարիքային խմբերի ու տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար:
✅ Կոշտ էջերով և ժամանցային խաղ- գրքեր 0+ տարիքի երեխաների համար
✅ Մանկական հեքիաթներ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար
✅ Ինտերակտիվ խոսող խաղ- գրքեր 3+ տարիքի երեխաների համար
✅ Ճանաչողական, ուսուցողական ինտերակտիվ գրքեր 8+ տարիքի երեխաների համար
✅ Պատանեկան արկածային գրականություն 13 + տարիքի երեխաների համար
✅ Հայ դասական և ժամանակակից գրողների արձակ և պոեզիա ներառող գրքեր
✅ Բնագրից հայերեն թարգմանված տարբեր ժանրերի գեղարվեստական հարուստ գրականություն
✅ Արվեստագետների կյանքի և գործունեության, երևույթների, վայրերի մասին տեղեկատվական գիրք- ալբոմներ
✅ Ինչպես նաև գիտահանրամատչելի, մասնագիտական, գիտական, կենսագրական գրականություն:
Գրախանութը բացվել է 2015թ․-ին:
Իսահակյան 16ա
երկուշաբթիից ուրբաթ
10:00 - 20:00
շաբաթ
10:00 - 19:00
«Դարան» գրախանութի նպատակն է գոհացնել մեր հաճախորդներին: Եթե որևէ պատճառով դու դժգոհ ես (գիրքը վնասված է, տպագրական թերություններ կան, սխալ գիրք է մատակարարվել), կարող ես գնումդ վերադարձնել մատակարարումից հետո 15 օրվա ընթացքում: Գումարն ամբողջությամբ հետ կփոխանցվի քո հաշվին գիրքը հետ ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Պատվերը կարող ես չեղարկել 24 ժամվա ընթացքում, դրանից հետո մատակարարումը կիրականացվի:
Արգելվող իրեր ու ծառայություններ
Ստորև ներկայացնում ենք այն ապրանքներն ու ծառայությունները,որոնք վաճառողը երբեք չի օգտագործի․
- Թմրանյութեր և դրանց պատրաստման համար նախատեսված սարքեր ուբաղադրիչներ,
- Կեղծված ապրանքներ,
- Զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր և հրազենի մասեր,
- Ատելություն, բռնություն, խտրականություն, ահաբեկչություն խրախուսողապրանքներ ու ծառայություններ,
- Խաղադրույքներ ներառող խաղեր,
- Սեռական ծառայություններ, մարմնավաճառություն, և այլն: