Իսահակյան 16ա
երկուշաբթիից ուրբաթ
10:00 - 20:00
շաբաթ
10:00 - 19:00
Գիրքն ընդգրկում է անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի (մ. թ. ա. VIII դար) երկրորդ էպիկական պոեմի՝ «Ոդիսական»-ի հին հունարեն բնագրից արևելահայերեն նոր թարգմանություն՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: «Իլիական»-ի՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի թարգմանությունը լույս է տեսել 2022 թ․։
Ուստի սույն հրատարակությամբ ամբողջանում է Հոմերոսի գրական ժառանգության նոր թարգմանությունը։ Քիչ երկեր կան, որոնք իրենց նշանակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ կարող են համեմատվել գրական այս երկու անմահ կոթողի հետ։ «Իլիական»-ն ու «Ոդիսական»-ը հիացմունքի և նմանակման առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում ու Վերածննդի շրջանում և թե՛ նոր ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշներ, դրանք շարունակում են մեզ գերել ու հիացնել նաև այսօր:
Կազմի առաջին էջին՝ «Ոդիսևսն ու Սիրենները» («Ոդիսական», XII.165–200), մ.թ.ա. մոտ 480 թ. կարմրաֆիգուր գինու սափոր («ստամնոս»), Բրիտանական թանգարան (British Museum), Լոնդոն: Չորրորդ էջին՝ «Փայտե ձին Տրոյայի դարպասի մոտ» (հմմտ. «Ոդիսական», IV.271–289), Ջոն Լիդգեյթի (John Lydgate, մոտ 1370 – մոտ 1451) «Տրոյայի գիրքը» միջին անգլերեն պոեմի նկարազարդում՝ 1457 – մոտ 1530 թթ․ միջև ընդօրինակված ձեռագրից (էջ 75r), որը պահվում է Բրիտանական գրադարանում (British Library, Royal MS 18 D II)։ Կռնակին՝ Հոմերոս, հելլենիստական քանդակի մ.թ. II դ․ հռոմեական պատճեն, Բրիտանական թանգարան (British Museum), Լոնդոն:
«Դարան» գրախանութը ընթերցողներին է ներկայացնում հայաստանյան հրատարակչությունների գրքերի մեծ տեսականի: Այստեղ կարելի է գտնել գրքեր բոլոր տարիքային խմբերի ու տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար:
✅ Կոշտ էջերով և ժամանցային խաղ- գրքեր 0+ տարիքի երեխաների համար
✅ Մանկական հեքիաթներ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար
✅ Ինտերակտիվ խոսող խաղ- գրքեր 3+ տարիքի երեխաների համար
✅ Ճանաչողական, ուսուցողական ինտերակտիվ գրքեր 8+ տարիքի երեխաների համար
✅ Պատանեկան արկածային գրականություն 13 + տարիքի երեխաների համար
✅ Հայ դասական և ժամանակակից գրողների արձակ և պոեզիա ներառող գրքեր
✅ Բնագրից հայերեն թարգմանված տարբեր ժանրերի գեղարվեստական հարուստ գրականություն
✅ Արվեստագետների կյանքի և գործունեության, երևույթների, վայրերի մասին տեղեկատվական գիրք- ալբոմներ
✅ Ինչպես նաև գիտահանրամատչելի, մասնագիտական, գիտական, կենսագրական գրականություն:
Գրախանութը բացվել է 2015թ․-ին:
Իսահակյան 16ա
երկուշաբթիից ուրբաթ
10:00 - 20:00
շաբաթ
10:00 - 19:00
«Դարան» գրախանութի նպատակն է գոհացնել մեր հաճախորդներին: Եթե որևէ պատճառով դու դժգոհ ես (գիրքը վնասված է, տպագրական թերություններ կան, սխալ գիրք է մատակարարվել), կարող ես գնումդ վերադարձնել մատակարարումից հետո 15 օրվա ընթացքում: Գումարն ամբողջությամբ հետ կփոխանցվի քո հաշվին գիրքը հետ ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Պատվերը կարող ես չեղարկել 24 ժամվա ընթացքում, դրանից հետո մատակարարումը կիրականացվի:
Արգելվող իրեր ու ծառայություններ
Ստորև ներկայացնում ենք այն ապրանքներն ու ծառայությունները,որոնք վաճառողը երբեք չի օգտագործի․
- Թմրանյութեր և դրանց պատրաստման համար նախատեսված սարքեր ուբաղադրիչներ,
- Կեղծված ապրանքներ,
- Զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր և հրազենի մասեր,
- Ատելություն, բռնություն, խտրականություն, ահաբեկչություն խրախուսողապրանքներ ու ծառայություններ,
- Խաղադրույքներ ներառող խաղեր,
- Սեռական ծառայություններ, մարմնավաճառություն, և այլն: