Իսահակյան 16ա
երկուշաբթիից ուրբաթ
10:00 - 20:00
շաբաթ
10:00 - 19:00
Գիրքն ընդգրկում է հռոմեացի մեծ բանաստեղծ Պուբլիուս Օվիդիուս Նասոյի (մ.թ.ա. 43 – մ.թ. 17/18)՝ Հին Հռոմի երեք «կանոնական» պոետներից (նաև՝ Վերգիլիուս ու Հորացիուս) մեկի ամենահայտնի երկը՝ «Կերպարանափոխություններ» էպիկական պոեմը, լատիներեն բնագրից հայերեն առաջին ամբողջական թարգմանությամբ, ընդարձակ առաջաբանով ու մանրակրկիտ ծանոթագրություններով։ Գրական այս կոթողը, որն իր նշանակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ համեմատելի է Հոմերոսի «Իլիական»–ի ու «Ոդիսական»–ի և Վերգիլիուսի «Էնեական»–ի հետ, հունահռոմեական առասպելների մի անսպառ շտեմարան է՝ մեծ մասամբ այնպիսի պատմությունների, որոնք ավարտվում են գործող անձի (կամ անձերի) կերպարանափոխությամբ։ Բազմաթիվ առասպելներ մեզ են հասել այս երկի շնորհիվ, իսկ շատ ուրիշները, որ կան նաև այլ աղբյուրներում, «Կերպարանափոխություններ»–ում ներկայացված են առավել հարուստ, բովանդակալից ու ամբողջական տեսքով և նոր մանրամասներով։ Օվիդիուսի պոեմը՝ բանաստեղծական իր անզուգական գեղեցկությամբ ու գեղարվեստական բարձր արժանիքներով, համարվում է էպիկական պոեզիայի գլուխգործոցներից մեկը։
«Դարան» գրախանութը ընթերցողներին է ներկայացնում հայաստանյան հրատարակչությունների գրքերի մեծ տեսականի: Այստեղ կարելի է գտնել գրքեր բոլոր տարիքային խմբերի ու տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար:
✅ Կոշտ էջերով և ժամանցային խաղ- գրքեր 0+ տարիքի երեխաների համար
✅ Մանկական հեքիաթներ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար
✅ Ինտերակտիվ խոսող խաղ- գրքեր 3+ տարիքի երեխաների համար
✅ Ճանաչողական, ուսուցողական ինտերակտիվ գրքեր 8+ տարիքի երեխաների համար
✅ Պատանեկան արկածային գրականություն 13 + տարիքի երեխաների համար
✅ Հայ դասական և ժամանակակից գրողների արձակ և պոեզիա ներառող գրքեր
✅ Բնագրից հայերեն թարգմանված տարբեր ժանրերի գեղարվեստական հարուստ գրականություն
✅ Արվեստագետների կյանքի և գործունեության, երևույթների, վայրերի մասին տեղեկատվական գիրք- ալբոմներ
✅ Ինչպես նաև գիտահանրամատչելի, մասնագիտական, գիտական, կենսագրական գրականություն:
Գրախանութը բացվել է 2015թ․-ին:
Իսահակյան 16ա
երկուշաբթիից ուրբաթ
10:00 - 20:00
շաբաթ
10:00 - 19:00
«Դարան» գրախանութի նպատակն է գոհացնել մեր հաճախորդներին: Եթե որևէ պատճառով դու դժգոհ ես (գիրքը վնասված է, տպագրական թերություններ կան, սխալ գիրք է մատակարարվել), կարող ես գնումդ վերադարձնել մատակարարումից հետո 15 օրվա ընթացքում: Գումարն ամբողջությամբ հետ կփոխանցվի քո հաշվին գիրքը հետ ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Պատվերը կարող ես չեղարկել 24 ժամվա ընթացքում, դրանից հետո մատակարարումը կիրականացվի:
Արգելվող իրեր ու ծառայություններ
Ստորև ներկայացնում ենք այն ապրանքներն ու ծառայությունները,որոնք վաճառողը երբեք չի օգտագործի․
- Թմրանյութեր և դրանց պատրաստման համար նախատեսված սարքեր ուբաղադրիչներ,
- Կեղծված ապրանքներ,
- Զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր և հրազենի մասեր,
- Ատելություն, բռնություն, խտրականություն, ահաբեկչություն խրախուսողապրանքներ ու ծառայություններ,
- Խաղադրույքներ ներառող խաղեր,
- Սեռական ծառայություններ, մարմնավաճառություն, և այլն: