Իսահակյան 16ա
երկուշաբթիից ուրբաթ
10:00 - 20:00
շաբաթ
10:00 - 19:00
43 մոգական պատմություններ աշխարհի ծաղիկների մասին:
Բոլոր ժամանակներում էլ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ սքանչացել են մոգական գրավչությամբ օժտված և գաղտնիքների շղարշով պատված ծաղիկների հմայքով: Ծաղիկները սիրո և արագասահ կյանքի խորհրդանիշն են: Դրանց վաղանցիկ գեղեցկությունը միշտ բորբոքել է մարդկանց երևակայությունը: Մարդիկ ծաղիկներին մոգական հատկանիշներ են վերագրել, պոեմներ ձոնել, առասպելներ ու լեգենդներ հյուսել դրանց մասին:
Այս յուրօրինակ գիրքը ամենատարբեր ծաղիկների ու բույսերի մասին պատմող հեքիաթների, առասպելների ու լեգենդների ժողովածու է: Մեզ սրտամոտ անմոռուկն ու եռագույն մանուշակը, մեր պատերազմներում աճող շքեղ վարդերն ու արևադարձային անտառների տարաշխարհիկ բույսերը ձեր առջև կբացեն իրենց գաղտնիքները:
Երբևէ մտածել եք՝ ինչու՞ է արևածաղիկը գլուխը միշտ արևին դարձնում: Ցողաբույսը ինչո՞վ է սնվում: Ծաղիկների լեզվով երիցուկն ի՞նչ է նշանակում: Այս և այլ շատ հարցերի, ինչու չէ, երբեմն նաև արտառոց թվացող պատասխանները կգտնեք գրքում:
Ծաղիկների գաղտնիքները գրի է առել արվեստաբան, հոգեբան, արտթերապևտիկ մեթոդի հեղինակ Նատալյա Բալայանը, իսկ Եկատերինա Բելյավսկայայի գունագեղ նկարազարդումները կենդանի են դարձնում հրապուրիչ այդ պատմությունները:
Թող այս ուշագրավ ժողովածուն բնության ամենաչքնաղ արարչագործության՝ ծաղիկների բազմագույն ներկապնակով ձեզ պարգևի ընթերցանության անմոռանալի պահեր: Բացեք գիրքը, և ծաղիկների կախարդական աշխարհը ձեզ հեքիաթային ճամփորդության կտանի:
«Դարան» գրախանութը ընթերցողներին է ներկայացնում հայաստանյան հրատարակչությունների գրքերի մեծ տեսականի: Այստեղ կարելի է գտնել գրքեր բոլոր տարիքային խմբերի ու տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար:
✅ Կոշտ էջերով և ժամանցային խաղ- գրքեր 0+ տարիքի երեխաների համար
✅ Մանկական հեքիաթներ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար
✅ Ինտերակտիվ խոսող խաղ- գրքեր 3+ տարիքի երեխաների համար
✅ Ճանաչողական, ուսուցողական ինտերակտիվ գրքեր 8+ տարիքի երեխաների համար
✅ Պատանեկան արկածային գրականություն 13 + տարիքի երեխաների համար
✅ Հայ դասական և ժամանակակից գրողների արձակ և պոեզիա ներառող գրքեր
✅ Բնագրից հայերեն թարգմանված տարբեր ժանրերի գեղարվեստական հարուստ գրականություն
✅ Արվեստագետների կյանքի և գործունեության, երևույթների, վայրերի մասին տեղեկատվական գիրք- ալբոմներ
✅ Ինչպես նաև գիտահանրամատչելի, մասնագիտական, գիտական, կենսագրական գրականություն:
Գրախանութը բացվել է 2015թ․-ին:
Իսահակյան 16ա
երկուշաբթիից ուրբաթ
10:00 - 20:00
շաբաթ
10:00 - 19:00
«Դարան» գրախանութի նպատակն է գոհացնել մեր հաճախորդներին: Եթե որևէ պատճառով դու դժգոհ ես (գիրքը վնասված է, տպագրական թերություններ կան, սխալ գիրք է մատակարարվել), կարող ես գնումդ վերադարձնել մատակարարումից հետո 15 օրվա ընթացքում: Գումարն ամբողջությամբ հետ կփոխանցվի քո հաշվին գիրքը հետ ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Պատվերը կարող ես չեղարկել 24 ժամվա ընթացքում, դրանից հետո մատակարարումը կիրականացվի:
Արգելվող իրեր ու ծառայություններ
Ստորև ներկայացնում ենք այն ապրանքներն ու ծառայությունները,որոնք վաճառողը երբեք չի օգտագործի․
- Թմրանյութեր և դրանց պատրաստման համար նախատեսված սարքեր ուբաղադրիչներ,
- Կեղծված ապրանքներ,
- Զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր և հրազենի մասեր,
- Ատելություն, բռնություն, խտրականություն, ահաբեկչություն խրախուսողապրանքներ ու ծառայություններ,
- Խաղադրույքներ ներառող խաղեր,
- Սեռական ծառայություններ, մարմնավաճառություն, և այլն: